Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1000576.jpg)
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Հունվար ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա պես 6-րդն է: Առաջատարն ինչպես տևական ժամանակ, այնպես էլ այս ամիս աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 44-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդը: