Բեկնազարյան փողոցում իրար են բախվել 5 ավտոմեքենա. վարորդներից մեկը արգելափակվել է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ` Աբգար Խ., ծնված 1991 թ.), «BMW M3» (վարորդ` Էդգար Բ.), «Lexus GX470» (վարորդ` Արթուր Հ.), «Opel Zafira» (վարորդ` Մեսրոպ Մ.) և «Lexus IS250» (վարորդ` Աիդա Պ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդն արգելափակված է:
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes», «Lexus GX470», «Opel Zafira» և «Lexus IS250» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: