Կարտոֆիլի պյուրեն երբեք այսպես չեք պատրաստել
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 600 գ
2. Կարագ – 100 գ
3. Ձու – 2 հատ
4. Աղ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել, կտորների բաժանել, լցնել կաթսայի մեջ: Ավելացնել աղը և ջուրը, դնել կրակի վրա:
2. Եփել 15-20 րոպե:
3. Ջուրը թափել, կարտոֆիլին ավելացնել ձվերը, կարագը, լավ խառնել:
4. Հարել 2-3 րոպե:
5. Թխման տապակը պատել յուղով և լցնել կարտոֆիլի խյուսը:
6. Թխել 20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը