Չինաստանը հունվարի 1-ից կիջեցնի ավելի քան 850 տեսակի ապրանքների ներմուծման մաքսերը
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ հունվարի 1-ից իջեցնելու է 859 անուն արտադրանքի, այդ թվում՝ սառեցված խոզի մսի, դեղագործական պատրաստուկների եւ մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծման սակագները: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարությունը:
Ինչեպս նշված է, այդպիսով Չինաստանի իշխանությունները մտադիր են բավարարել երկրի բնակչության որոշակի պահանջմունքները:
Bloomberg-ը նշում է, որ թեեւ Պեկինի այս որոշումն ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմի հետ, այն հավաստում է, որ Չինաստանի տնտեսությունը բաց է մյուս երկրների հետ առեւտուրն ընդլայնելու համար, իսկ այդ պահանջը բովանդակում է Վաշինգտոնի հետ նրանց առեւրական գործարքը:
Դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Չինաստանի իշխանությունների հետ առեւտրական գործարքի առաջին փուլի համաձայնեցման մասին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: