Բաժիններ՝

«Ես չգիտեմ կախարդական կոշիկներ, որոնք մարդուն նիհարեցնում են»

Մի քանի ամիս առաջ Անահիտը հեռուստաալիքներից մեկով գովազդային մի հայտարարություն էր լսել, որտեղ վստահեցնում էին, թե` ձեռք բերելով որոշ սպորտային կոշիկներ և դրանք կրելով՝  կկարողանան քաշ կորցնել:

«Մի քանի օր անց ձեռք բերեցի այդ կոշիկներն ու սկսեցի կրել: Շատ տարբերություն չկա քաշիս մեջ, բայց զգում եմ, որ մի քիչ նիհարել եմ»,- պատմում է Անահիտը:

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ծանոթ չէ մի մեթոդ կամ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հատուկ կոշիկներ կրելով՝ քաշ կորցնել: «Ես չգիտեմ հատուկ կախարդական կոշիկներ, որոնք մարդուն նիհարեցնում են: Մասնագիտական ոչ մի գրականության մեջ նիհարեցնող նման մեթոդների չեմ հանդիպել»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը:

Ըստ դիետոլոգի՝ այնուամենայնիվ, նման կոշիկներ կրող մարդիկ քաշի որոշակի նվազեցում կարող են նկատել, քանի որ դրանք ձեռք բերելուց հետո նրանք սկսում են քայլել , մինչդեռ նախկինում շատ չէին քայլում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս