ԿՀՎ ղեկավարը Սիրիայի ու քրդերի հարցով բանակցում է Թուրքիայի իշխանությունների հետ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության պետ, գեներալ Պետրեուսը սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի ղեկավարին առաջինը ընդունել է Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը։ Հանդիպման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում տիրող իրավիճակն ու PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) դեմ պայքարը։

Նշվում է, որ Պետրեուսը հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Պետրեուսը Թուրքիա էր այցելել նաեւ այս տարվա մարտին։

 

Տեսանյութեր

Լրահոս