Սմարթֆոն 2020․ ինչպե՞ս ընտրել սմարթֆոն, որը չի հնանա
Ի՞նչ հիմնական հատկանիշներ պետք է ունենա սմարթֆոնը, որպեսզի այն տեղին և արդիական լինի նույնիսկ թողարկվելուց մի քանի տարի անց: Ակնհայտ է, աջակցություն ֆոտո և վիդեո բոլոր համակարգերին: Քիչ հավանական է, որ 2020 թվականին արժե փնտրել սմարթֆոն՝ 2x խոշորացումով կամ նույնիսկ առանց դրա: Շրջանակներ, էկրանին կտրվածքներ․ սրանք նույնպես անցյալում են: Է՞լ ինչ պետք է կարողանա ապագայի սմարթֆոնը՝ մեր անդրադարձում:
Սմարթֆոնը, որը կլինի արդիական երկու տարի հետո, այսօր պետք է ունենա մի շարք արտառոց հատկություններ: Եվ առաջինը «հատուկ» էկրանն է: Մի քանի տարի անց, առանց բացառության, բոլոր սարքերը հագեցած կլինեն առանց շրջանակների էկրաններով, ուստի լավ կլինի հիմա ունենալ նման սմարթֆոն: Առանց քննարկման։
AMOLED, HDR աջակցություն, մատնահետքի սկաներ՝ էկրանին, այս ամենը հասկանալի է, այս ամենը հիանալի է և գտնվում է ամեն երկրորդ ֆլագմենում: Բայց ոչ բոլոր սարքերը կարող են պարծենալ ժամանակակից շրջանակներով և կտրվածքներով․ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ։ Հիմա վերջիններս շատ ժամանակակից են և համարվում են շատ կարևոր առանձնահատկություն՝ լավ սմարթֆոնի համար։
Երկրորդ պարտադիր չափանիշը բարձրորակ տեսախցիկներն են: Լայնանկյունային և տելեֆոտո նկարահանումներ, առաջադեմ հիմնական ֆոտոխցիկ և թարմացվող հնարավորություններ։ Բացի այդ, վիդեո բովանդակությունը գնալով ավելի ու ավելի ծավալուն է դառնում, և մի քանի տարի հետո տեսանյութը կդառնա տեղեկատվության հիմնական աղբյուրը: Հետևաբար՝ առաջադեմ տեսագրությունը ևս մեկ անփոխարինելի չափանիշ է:
2020 թվականին պետք է լինեն շատ տեսախցիկներ, առնվազն չորսը։
Հիմնական տեսախցիկը պատասխանատու է բարձրորակ լուսանկարների համար՝ օր ու գիշեր: Երկրորդն ընդլայնում է տեսադաշտը լայնանկյունային ոսպնյակներով: Իսկ երրորդը նկարը մոտեցնում է՝ առանց մոտենալու անհրաժեշտության: Չորրորդ սենսորը, որը զուգորդվում է ծրագրային ապահովման ալգորիթմների հետ, ստանձնում է դիմանկարային նկարահանումների պատասխանատվությունը՝ ֆոնի տպավորիչ լուսավորությամբ: Ցանկացած սմարթֆոնում նման հավաքածուն արդիական կլինի այսօր և վաղը:
Եվ վերջին՝ ամենակարևորը՝ սմարթֆոնը պետք է աշխատի շատ ավելի երկար, քան կես օրը: Իդեալական տարբերակում՝ մեկ օր՝ անընդհատ օգտագործելու պայմաններում: Եվ եթե հարմարանքը սխալ է լիցքաթափվում, մարտկոցը գրեթե անմիջապես պետք է լիցքավորի այն։
Սիրարփի Աղաբաբյան