ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքը մեկնարկել է

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի Կառավարության որոշումը քննարկելու համար Ագային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առիթով արդեն ստորագրահավաք է անցկացվում: 168.am-ին այս մասին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Վերջինս հաղորդեց, որ ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, կգումարվի երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:

Նշենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության նախագահի, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը  Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի: Այնուհետեւ կայացած արտակարգ խորհրդակցության ժամանակ նախագահը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս