Գազարով բրաունի՝ առանց ալյուրի և ձվի
Բաղադրիչներ
1. Գազար – 300 գ
2. Ընկույզ – 140 գ
3. Խուրմա – 14 հատ
4. Կակաո – 3 ճ/գ
5. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Գազարը խաշել, մաքրել և խուրմաների հետ բլենդերով խյուսի վերածել:
2. Ընկույզը մանրացնել բլենդերով և խառնել կակաոյի և աղի հետ:
3. Խառնել բոլոր բաղադրիչները և լցնել կաղապարի մեջ:
4. Թխել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը