Քրիստոսի Մսուրը Բեթղեհեմ կվերադառնա 2000 տարի անց
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշում է ընդունել Քրիստոսի մսուրի ոչ մեծ բեկորը Սուրբ հող վերադարձնելու մասին: Այդ մասին հայտնել է Սուրբ Հողի Կուստոդիան՝ տարածաշրջանում ֆրանցիսկյան ուխտի վարչական օկրուգը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, սրբությունը Երուսաղեմ կհասցվի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին: Քաղաքում տոնական միջոցառումներ կկայանան մասունքի վերադարձման առթիվ: Այնուհետեւ նոյեմբերի 30-ին այն կտարվի Բեթղեհեմ՝ քաղաք Հորդանան գետի արեւմտյան ափին, որտեղ, աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ ծնվել է Քրիստոսը:
Մասունքը Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը նվիրել է Թեոդորոս Ա պապին մահմեդակնների կողմից Սուրբ հողի նվաճման ժամանակ: Այս պահին այն գտնվում է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: