Բաժիններ՝

Լավագույն ֆիլմերը, որոնք կինոյի սիրահարները պատրաստ են դիտել միայն մեկ անգամ

Buzz Feed կայքը հրապարակել է այն ֆիլմերի վարկանիշը, որոնք ընթերցողները համարում են լավագույնները, բայց պատրաստ են դիտելու սոսկ մեկ անգամ։ Առաջին տեղում է Դարեն Արոնոֆսկիի «Երազանքի ռեքվիեմը» (2000 թվական)՝ գլխավոր դերերում Ջարեդ Լետոյի եւ Ջենիֆեր Կոնելլիի մասնակցությամբ:

Երկրորդ տեղում հայտնվել է «Ճանապարհ» հետապոկալիպտիկական դրաման (2010 թվական), որում գլխավոր դերը կատարել է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Վիգո Մորտենսենը: «Վհուկը» սասափ-ֆիլմը ֆերմերի ընտանիքի մասին, որը հանդիպել է գերբնական չարի, զբաղեցրել է երրորդ տեղը: Վարկանիշում տեղ են գտել նաեւ «Շինդլերի ցուցակը» դրաման (իններորդ տեղ), «Մոլեգնությունը» (տասներորդ տեղ), «127 ժամը» (16-րդ տեղ), «Պիի կյանքը» (21-րդ տեղ): Ընդամենը 24 կինոնկար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս