«Քանի դեռ այս ինքնագոհ վիճակից իշխանությունները դուրս չեն եկել, երկխոսելու եզրեր չկան». Արմեն Ռուստամյան

«Մեզ հաճախ մեղադրում են, թե մեզ հուզող հարցերը չենք տալիս իշխանություններին: Լավ, ենթադրենք, հարցնում ենք՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտել է փակուղի՞, պարզ չէ՞, որ մեզ պետք է պատասխանեն, որ երբեք այսպիսի վիճակ չի եղել, երբ մենք բանակցային գործընթացում ունենայինք այսպիսի ձեռքբերումներ: Եթե ասես՝ ազգի մեջ պառակտում կա, պիտի ասեն՝ երբեք ազգն այսքան միասնական չի եղել, և այլն»,- «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ քանի դեռ այս ինքնագոհ վիճակից իշխանությունները դուրս չեն եկել, երկխոսելու եզրեր չկան:

Նա կարծում է, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ կարողանանք ստեղծել բովանդակային քննարկումների հնարավորություն:

«Թող գան, մեզ էլ բացատրեն, որ երբեք այսքան լավ չի եղել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Վերջինս նշում է, որ իրենց կարգախոսն է՝ «Զարգանանք՝ չզիջելով», և չզիջել ասելով՝ հասկանում են Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերը, կարճ ասած՝ 42 000 քմ տարածքը, իսկ 10 միլիոն հայությունն այն ռեսուրսն է, որը դա իրականացնելու է:

«Եթե իշխանության է եկել մի ուժ, որն այդ 10 միլիոն ռեսուրսով գիտի 42 000 քմ-ն չզիջելու և զարգացնելու ձևը, դա մեզ համար կկոչվի ազգային իշխանություն, և ամեն ինչ կանենք, որ նա հաջողի: Բայց դա միայն խոսքերով չէ, դա պետք է արտահայտվի արտաքին ու ներքին քաղաքականության միջոցով»,- նկատեց Արմեն Ռուստամյանը:

Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս