«Աշխատողների և նախկին նախագահի միջև որևէ խնդիր չի եղել». Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Հոկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, իսկ այսօր հրաժարական է տվել նրա տեղակալներից Լևոն Մելիքյանը։
Այսօր Ազգային ժողովում Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Կարախանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հրաժարականների շարք է սկսվել կոմիտեում, և այլ հրաժարական ներկայացնողներ կա՞ն։ Ի պատասխան՝ նա ասաց, որ այլ հրաժարականներից տեղեկություն չունի։
Ինչ վերաբերում է իրեն, ապա այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունի։
Իսկ հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, Արամ Կարախանյանը պատասխանեց, որ կոմիտեի նախագահն արդեն պարզաբանել է իր հրաժարականը, ուստի իրավունք ու լիազորություններ չունի դրան այլ բան ավելացնելու։
«Աշխատողների և նախկին նախագահի միջև որևէ խնդիր չի եղել, ամեն դեպքում ինձ որևէ նման դեպք հայտնի չէ»,- շեշտեց նա։
Հարցին էլ՝ կստանձնի՞ կոմիտեի նախագահի պաշտոնը, նա պատասխանեց, որ առաջարկի դեպքում կմտածի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան