«Լոլիկը հասավ 350 դրամի, աշխատավարձերը մնացին նույնը». Քաղաքացիները՝ տնտեսական հեղափոխության մասին
Մեկ տարի է՝ կառավարությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, բայց քաղաքացիների մեծ մասը դեռ տնտեսական հեղափոխության արդյունքները չեն տեսել:
168.am-ը փոքրիկ հարցում իրականացրեց Երևանում՝ պարզելու համար՝ արդյոք քաղաքացիները զգո՞ւմ են տնտեսական հեղափոխության արդյունքները, թե՞ ոչ:
Մեզ հետ զրույցում հարցման մասնակիցներից մեկն ասաց, որ «Հայաստանն այսօր գնում է խոստացած տնտեսական հեղափոխությանը հակառակ», ինչի ապացույցն էլ, ըստ նրա, հիպոթեքի իջնող տոկոսադրույքն է ու տների արժեքների բարձրացումը:
«5-10 տարի հետո բոլորս վարձով կապրենք, վարձն էլ կտանք պետությանը»,- վստահ է քաղաքացին:
«Լոլիկը հասավ 350 դրամի, աշխատավարձերը մնացին նույնը»,- տնտեսական հեղափոխության մասին խոսելիս՝ նման տեսակետ հայտնեց մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ