Ալեգրին Էվրային կհրավիրի իր շտաբ, եթե գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»
«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Եթե դա տեղի ունենա, Ալեգրին ցանկանում է իր մարզչական շտաբ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Պատրիս Էվրային, հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի՝ ակումբի շատ երկրպագուներ ուրախ կլինեն ֆրանսիացու՝ «Յունայթեդ» վերադարձին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու տարբերակով և սկսել է անգլերեն սովորել:
«Մանչեսթեր Յունայթեդը» անհաջող է մեկնարկել մրցաշրջանը և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Առաջնության 8 խաղերում Օլե-Գունար Սուլշերի թիմը վաստակել է 9 միավոր: Հաջորդ տուրում մանկունյանցիները կհանդիպեն «Լիվերպուլի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը