Բաժիններ՝

Մակրոնի և Էրդողանի միջև կարծիքների փոխանակումը «հավաստել է խորը տարաձայնությունների» առկայությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:

Ընդսմին նշվել է որ Թուրքիայի ղեկավարի հետ կարծիքների փոխանակումը «հավաստել է խորը տարաձայնությունների գոյությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական հարձակման հնարավոր հետեւանքների հարցում»:

Թրամփի հետ զրուցելիս Մակրոնը նախազգուշացրել է «Իսլամական պետություն» խմբավորման վերածնմանը դիմակայելու բացարձակ անհրաժեշտության մասին»:

Իրաքի նախագահի հետ բանակցությունները վերաբերել են հիմնականում «հումանիտար առումով եւ անվտանգության ապահովման առումով այն ռիսկերին», որոնք պայմանավորված են ներկա իրադրությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031