Ինչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։

Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է, ժամկետային, ու պրոցեդուրային խախտումներ են առկա: Երեկ ՍԴ-ն վարույթ չընդունեց դիմումը։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են քվեարկել ՍԴ անդամները։

Ոչ պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Վահե Գրիգորյանը բացակայել է նիստից, եւ արձանագրվել է ընդամենը 1 դեմ՝ Ֆելիքս Թոխյանի ձայնը։ Անգամ Արման Դիլանյանը կողմ է եղել վարույթ չընդունելուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս