Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման եւ արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում: