Բաժիններ՝

ԱԻՆ-ը մտադիր է ուղղաթիռներ ձեռք բերել

ԱԻՆ-ը նպատակ ունի կառավարության միջոցով ուղղաթիռներ ձեռք բերել՝ բարձր լեռնային տարածքում հրշեջ-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, քանի որ Խոսրովի արգելոցի հրդեհի օրերին փրկարարները ձեռքով էին աշխատում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը մոտավորապես 4 ուղղաթիռի մասին է:

«Ուղղաթիռները բայց միայն դրա համար պետք չեն, մյուս կողմից՝ գերագնահատված է ուղղաթիռների դերը, որ իբր անտառային հրդեհների ժամանակ կարող են շատ ուժեղ աշխատել: Ոչ, այդքան էլ այդպես չէ: Ամենաուժեղ ձևը ՀՀ-ում, դա մարդկային գործոնն է»,- շեշտեց նա:

Այս համատեքստում Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ՝ «անջիգյար հրշեջներն ԱԻՆ-ում տեղ չունեն», և բոլոր նրանք, որոնք արատավորում են հրշեջների բարի համբավը, կհեռացվեն աշխատանքից։ Առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև՝ օպտիմալացում։

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031