Բաժիններ՝

Երևանում մայր ու որդու վրաերթի են ենթարկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն Թ., ծնված 1956 թ.) վրաերթի է ենթարկել Արմենուհի Ա.-ին (ծնված 1981 թ.) և Էմիլ Հ.-ին (ծնված  2009 թ.):

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից Էմիլ Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ըստ shamshyan.com-ի՝ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի հարևանությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս