Բաժիններ՝

«Կոնյակի շուկայում կան անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ». ՏՄՊՊՀ նախագահ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ կոնյակի  շուկայում կատարված ուսումնասիրություններին:

Ըստ նրա՝ կոնյակի շուկայում կան անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ. «Հայկական կոնյակը պետք է պահպանի այն ստանդարտները, որ պետք է լինի հայկական խաղողից։ Դա նորություն չէ, դա օրենքի պահանջ է։ Հիմա մենք ստուգումներ ենք իրականացնելու և՛ մթերումների, և՛ խմորումների ցանցում, ու եթե պարզեցինք, որ թվերում կան անհամապատասխանություններ, ռիսկային սուբյեկտներում կիրականացնենք ստուգումներ»:

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ կոնյակի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ ներկա պահին չկան։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս