Բաժիններ՝

Վրաստանը վարկեր է ներգրավում Ռուսաստանի հետ սահման տանող թունելի շինարարության համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 60 մլն դոլար է հատկացրել ինըկիլոմետրանոց թունելի շինարարության համար, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու բաղկացուցիչ մասն է։ Այդ մասին ասված է Վրաստանի ավտմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը բաժանված է երկու տեղամասի: Ընդամենը պլանավորված է 22,7 կիլոմետր ասֆալտ-բետոնե ճանապարհի, վեց կամրջի եւ հինգ թունելի կառուցում, ներառյալ ինըկիլոմետրանոց թունելը: Կվեշեթի-Կոբի թունելի լայնությունը կկազմի 15 մետր, ինչը բավական հազվադեպ է հանդիպում աշխարհում: Ճանապարհը կշրջանցի աշխարհագրական առումով բարդ երթուղին, որը ձմռանը ծածկվում է առատ ձյունով: Նախագծի մոտավոր արժեքը 558,6 մլն դոլար է:

Ճանապարհի շինարարությունը ֆինանսավորելու են Զարգացման ասիական բանկը եւ ՎԶԵԲ-ը, որոնք Վրաստանին վարկեր են հատկացրել համապատասխանաբար 415 մլն դոլարի եւ 60 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ Վրաստանի կառավարությունը, որը կհատկացնի 83,6 մլն դոլար: Շինարարության սկիզբը պլանավորված է 2020 թվականին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս