Իտալացի մարզիչը հեռացվել է աշխատանքից 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգին վիրավորելու համար
Իտալական Սերիա D-ի «Գրոսետո» ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Տոմազո Կասալինիին հեռացրել են աշխատանքից 16-ամյա ակտիվիստ Գրետա Թունբերգին վիրավորելու համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մի քանի օր առաջ Թունբերգը ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի կլիմայի գագաթաժողովում՝ միջազգային հանրությանը մեղադրելով անգործության մեջ:
Դրանից հետո Կասալինին իր ֆեյսբուքյան էջում վիրավորանք էր գրել աղջկա հասցեին. «Նա անառակ է: Նա արդեն համապատասխան տարիքում է, որպեսզի աշխատի»:
Դրա համար «Գրոսետոյի» ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է մարզչին՝ նշելով, որ նրա վարքագիծը չի համապատասխանում ակումբի քաղաքականությանը, որը մարդու բարոյական արժեքներն ավելի բարձր է դարձնում, քան պրոֆեսիոնալ որակները:
Ավելի ուշ Կասալինին ներողություն է խնդրել իր խոսքերի համար. «Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել բոլորից, սկսած Գրետա Թունբերգից՝ այն գրառման համար, որը ես գրել էի Ֆեյսբուքում անցած շաբաթ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը