«Ե՛վ Նորայրը, և՛ ժ/պ-ն երկու ախպոր տղաներ են, էս ի՞նչ արուն եք լցնում էս մարդկանց մեջ». Արարատի մարզպետարանում իրավիճակը լարված է
«Պարո՛ն մարզպետ ինչի համար հենց Նորայր Գրիգորյանը, դուք մարզում ունենք էնքան հոռացած ծանր դեպքեր գյուղապետերի, նրացից սկսեք»,- Արարատի մարզպետարանու հայտարարեց ընդդեմ Նորաշենի համայնքապետի կասեցված լիազորությունների ակցիայի մասնակիցներից մեկը:
«Գյուղում չի կարելի սենց բաներ՝ հանում են մարդկանց իրար դեմ և՛ Նորայրը, և՛ ԺՊ-ն երկու ախպոր տղաներ են, էս ի՞նչ արուն եք լցնում էս մարդկանց մեջ»,- նշեց նա:
Հիշեցնենք, «Մարզպետ, հեռացի՛ր», «Գյուղը մերն է» վանկարկումներով Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանում՝ ընդդեմ համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշման: Բնակիչների մի մասը հանդիպեց մարզպետի հետ, սակայն մարզպետն ասել է, որ որոշումը չի փոխելու:
«Պարոն Սարգսյանը վիրավորված է, որ իրեն ասել են «ոչխար» և այլն»,- ասաց մարզպետարանի աշխատակիցներից մեկը ՝ նշելով, որ մարզպետը պահանջում է, թող ներողություն խնդրեն, ինքը կվերանայի որոշումը:
Ի դեպ, իրավիճակը լարված է նաև մարզպետարանի դիմաց. այստեղ բախումներ եղան մարզպետի կողմնակիցների և բողոքողների միջև:
Ոստիկնանները բերման ենթարկեցին Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանին, ով պահանջեց բողոքողներին դուրս գալ մարզպետարանից:
Զարուհի Դիլանյան