 
                        Մխիթարյանը շնորհավորել է Տոտիին
 
                                    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանչեսկո Տոտիին ծննդյան օրվա առթիվ:
«Շնորհավոր տարեդարձդ, լեգենդ։ Լավագույն մաղթանքներս»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը:
Ֆրանչեսկո Տոտին «Ռոմա» ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպանն էր, թիմի ավագ: Իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել «Ռոմա»-ի գույներին: Նա Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        