Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների:

Հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ կրթական ծրագրով մեկնել և ուսանել Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայում: Իսկ փոխանակման ծրագրի շրջանակում հայ և շոտլանդացի դասախոսները փոխայցելությունների միջոցով կկարողանան կիսվել փորձով և ձեռք բերել նոր հմտություններ:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ծրագրի իրականացումն ու պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել մշակութային համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին:

Տեսանյութեր

Լրահոս