Բաժիններ՝

«Ես Եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարզաբանում.
Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ Եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամին: Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս. Հայաստանի Հանրապետությանը:

Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում:

Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանց քաղաքական բաժանումների, ես Եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել:

Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ: Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու:

ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները, Եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել»:

Պարզաբանում. Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ Եռաբլուր, դա անում եմ ոչ միայն…

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Montag, 23. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս