Ռուհանին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը
Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռուհանին սեպտեմբերի 23-ին հանդես է եկել կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։
«Պարսից ծոցի բոլր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռուհանին, որի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու է ՄԱԿ-ում»:
Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: