Բաժիններ՝

Նոյեմբերյանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 61 և 50-ամյա երկու տղամարդու։

Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածենր՝ ընդհանուր 18 գրամից ավելի քաշով։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 61-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված զանգվածը տվել է 50-ամյա տղամարդը։

Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս