ԱՄՆ-ի մայրաքաղաքում բացել են Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը
Երեք տարվա նորոգումից հետո բացվել է Ջորջ Վաշինգտոնի վերականգնված հուշարձանը՝ վիթխարի կոթողը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի հենց ամենակենտրոնում: Հանդիսավոր արարողությունը՝ ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի մասնակցությամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։
Միջոցառմանը նաեւ հրավիրվել էին Վաշինգտոնի տարրական դպրոցներից մեկի աշակերտները, որոնք առաջին տիկնոջ հետ կտրեցին ամերիկյան դրոշի գույներով ժապավենը շենքի մուտքի առջեւ: Դրանից անմիջապես հետո հուշարձանը բացեց իր դռներն այցելուների հիմնական զանգվածի համար:
Ջորջ Վաշինգտոնի հուշարձանը, որի գագաթ այժմ կարելի է կրկին բարձրանալ, Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ամենաբարձր կառույցն է: 1884 թվականին շինարարության ավարտի պահին այն նաեւ աշխարհի ամենաբարձր շինությունն էր, քանի դեռ դրա ռեկորդը մի քանի տարի անց՝ 1889 թվականին, չէր գերազանցել Փարիզի Էյֆելյան աշտարակը:
The Washington Post թերթի տվյալներով՝ հուշարձանի վերակառուցման համար ընդհանուր առամամբ ծախսվել է մինչեւ 11 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: