Բաժիններ՝

Կոլումբիայի ռազմածովային ուժերն առգրավել են 500 մլն դոլար գումարի ութ տոննա կոկաին

Կոլումբիայի ազգային ռազմածովային ուժերը սեպտեմբերի 19-ին շուրջ 500 միլիոն ամերիկյան դոլար գումարի ութ տոննա կոկաին են առգրավել, ինչի մասին հայտնել է Noticias Caracol հեռուստաալիքը:

Ինչպես նշվում է, թմրանյութերը գտնվում էին կիսասույզ սուզանավում՝ Տումակոյի մունիցիպալիտետի ափից ոչ հեռու եւ ուղարկվում էին Կենտրոնական Ամերիկա: Տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանել այդ բեռը, չեն հայտնում: Հեռուստաալիքի տվյալներով՝ դա այդ կերպ տեղափոխվող թմրանյութերի՝ «պատմության մեջ խոշորագույն» խմբաքանակն է, որը հաջողվել է կալանել: Ինչպես նշում են տեղական զանգվածային լրտվամիջոցները, ընդամենը տարեսկզբից հայտնաբերվել է 20 նման սուզանավ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս