Բաժիններ՝

Մահացել է Իրինա Բոգաչովան

Սանկտ Պետերբուրգում վախճանվել է օպերային երգչուհի, Մարիինյան թատրոնի մեներգչուհի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հաղորդվում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի կայքում, որի պրոֆեսորն էր Բոգաչովան:

Արտիստուհին 80 տարեկան էր: Մահվան պատճառը չի ճշտվում: Նրան հուղարկավորման ամսաթիվն ու վայրը հայտնի կդառնա ավելի ուշ: Բոգաչովան Մարիինյան թատրոնի բեմում դեբյուտել է 1964 թվականին (այդ ժամանակ այն կոչվում էր Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոն), 1965 թվականից նա հանդես է եկել որպես հաստատության մեներգչուհի:

Մարիինյան թատրոնի բեմում Իրինա Բոգաչովան կատարել է շուրջ երեք տասնյակ դերեր, որոնց թվում են Կարմենը՝ Բիզեի համանուն օպերայում, Ամներիսը՝ «Աիդա»-ում, Լյուբաշան՝ «Թագավորական հարսնացու»-ում, Մարֆան՝ «Խովանշչինա»-ում, Ազուչենան՝ «Տրուբադուր»-ում, Մարինա Մնիշեկը՝ «Բորիս Գոդունով»-ում: «Պիկովայա դամա» օպերայում կոմսուհու դերը դարձել է արտիստուհու այցեքարտը եւ օրինակ օպերային երգիչների մի քանի սերունդների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս