Բաժիններ՝

ՀՀ նախագահը մշակույթի վաստակավոր գործչի կոչում է շնորհել «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանին մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի «Զորական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Անուշավանի Գալստյանին շնորհել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս