«Երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը». Նիկոլ Փաշինյանի ակնարկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանություն, որտեղ ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։
«Որպեսզի թերարժեքության ընկալումներ չառաջանան, թե ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի պարագայում, այդ ժամանակաշրջանում, երբ մենք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը երկուստեք, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը: Բայց փոխադարձաբար աշխատանքի արդյունքները պետք է մեզ բավարարեն»:
Ոստիկանության ղեկավար կազմին եմ ներկայացնում Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 19. September 2019