«Մեր ամբիցիաները գնալով մեծանալու են». Փաշինյանը՝ ԱԱԾ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։
«Պարոն Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունն ծավալել է ԱԱԾ-ում, այսինքն եթե ճիշտ եմ հիշում, որեւէ այլ տեղ չի աշխատել: Սա շատ կարեւոր արձանագրում է: Շատ կարեւոր եմ համարում ընթացիկ ժամանակաշրջանում եւ ընդհանրապես ՀՀ-ում ինստիտուտների կայացումը:
Կարծում եմ՝ ԱԱԾ-ն իրապես կայացած ինստիտուտ է, բայց ինչպես գիտեք, մենք պայմանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով մեծանալու են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև նա խնդրեց հանդիպումը շարունակել տեսախցիկներից դուրս:
ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին
ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնում եմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 19. September 2019