Բաժիններ՝

«Գրեթե չկա մի օր, որ հրադադարի խախտում չլինի». Արծրուն Հովհաննիսյան

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների դեպքերի աճ կամ լարվածություն չի նկատվում:

Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գրեթե չկա մի օր, որ հրադադարի խախտում չլինի, ուղղակի կա դեպքերի քանակ, որոնց շատ կամ քիչ լինելուց իրավիճակը հստակվում է: Վերջին շրջանում չկա այնպիսի իրավիճակ, որը կարող ենք մտահոգիչ կամ աճած համարել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա ցավով նշեց, որ օրական մինչև 1-2 տասնյակ դեպքերը, երբ կրակում են փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, դարձել են առօրյա երևույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս