Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Յան Օբլակին, եթե դե Խեայի հետ չերկարաձգի պայմանագիրը

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է El Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝ հաջորդ ամառ «Կարմիր սատանաները» կփորձեն ստորագրել 26-ամյա դարպասապահին, եթե չկարողանան նոր պայմանագիր կնքել իրենց դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ:

Հիշեցնենք, որ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում է 2011 թվականից: Նրա գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ:

Օբլակի տրանսֆերային գինն այս պահին կազմում է 100 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս