Բռնցքամարտիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Ռուսաստանյան Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Վերջինս 1/16 եզրափակիչում կփորձի գերազանցել Անգլիայի ներկայացուցիչ Մարկ Դիկինսոնին:
Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:



