Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել. Բոսնիայի և Հերցեգովինայի մարզի
Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի կարծիքով Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել:
«Սարաևոյում կայացած առաջին խաղում Հայաստանի ընտրանին խնդիրներ ստեղծեց պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ: Մենք հետևել ենք հույների և իտալացիների դեմ խաղերին, որտեղ Հայաստանի ընտրանին առաջխաղացում է ապրել»,- լրագրողների հետ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Պրոսինեչկին:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: Հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:
Խմբային փուլի 5-րդ տուրից հետո առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտություն չի կրել և ունի 15 միավոր: Երկրորդ տեղում 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ եռյակը 7 միավորով եզրափակում է Բոսնիա և Հերցեգովինան:
Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է: 4 միավոր ունի Հունաստանը, իսկ Լիխտենշտեյնն առհասարակ միավոր չունի: