Բաժիններ՝

Բջջային սարքերը ալերգիա են առաջացնում

Բջջային սարքերը կարող են ալերգիայի առաջացման պատճառ հանդիսանալ: Այս մասին «The Inquirer» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Նյու Յորքի համալսարաններից մեկի վիրաբույժ Թոդ Ռեզենգարդը:

Նա վստահեցրել է, որ դյուրակիր փլեերների եւ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսային ճառագայթները նրբազգաց մաշկով մարդկանց վրա բացասական ազդեցություն են ունենում: Դրանք կարող են ցան առաջացնել եւ խորացնել ալերգիան:

Բժիշկը նաեւ ընդգծել է, որ բջջայինների եւ փլեերների մարտկոցների պարունակությունը խթանում է մաշկի բորբոքմանը:

Որոշ հետազոտողներ ավելի վաղ հայտարարել էին, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսային ճառագայթները բացասաբար են ազդում մարդու առողջության վրա եւ կարող են քաղցկեղ առաջացնել:

Հետագայում դանիացի գիտնականները 400 բաժանորդների շրջանում կատարած ուսումնասիրությամբ ապացուցել են, որ բջջային հեռախոսների օգտագործումը քաղցկեղի ուռուցք չի առաջացնում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30