«Այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ». Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակվում գործած երկու անհայտ անձինք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել:
Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:
Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։
Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»:
Սիրելի՚ քաղաքացիներ,Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա…
Gepostet von Edmon Marukyan am Samstag, 7. September 2019