Էտո’Օն հայտարարել է կարիերայի ավարտի մասին
Կամերունցի հայտնի հարձակվող Սամուել Էտո’Օն հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին: Ֆուտբոլիստն այդ մասին գրել է Instagram-ում: 38-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Քաթարն» էր:
Իր կարիերայի ընթացքում Էտո’Օն հանդես է եկել այնպիսի ակումբների կազմում, ինչպիսիք են «Ռեալը», «Մալյորկան», «Բարսելոնան», «Ինտերը», «Անժին», «Չելսին»: Նա ունի երեք հաղթանակ Չեմպիոնների լիգայում, երեք հաղթանակ Իսպանիայի առաջնությունում և մեկ հաղթանակ Իտալիայի առաջնությունում:
1996-2014 թվականներին նա խաղացել է Կամերունի ազգային հավաքականի կազմում: 118 խաղում 56 գոլով նա դարձել է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Չորս անգամ ճանաչվել է տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ:
«Սա վերջն է: Առջևում նոր մարտահրավեր է: Շնորհակալություն բոլորիդ»,- գրել է Էտո’Օն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը