Բաժիններ՝

Հայաստանի Մ-21 հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիային

Եվրոպայի Մ-21 2021թ. առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղում դաշտի տերերը հաղթել են նվազագույն հաշվով: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 6-ին, Դուբլինի «Թալահթ» մարզադաշտում կայացած խաղում Իռլանդիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Թրոյ Փերոթին:

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

  1. Սևակ Ասլանյան, 3. Հովհաննես Նազարյան, 4. Ալբերտ Խաչումյան, 5. Էդգար Գրիգորյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան (6. Էրիկ Վարդանյան, 81), 11. Վահան Բիչախչյան (23. Արամ Խամոյան, 76), 14. Արթուր Նադիրյան (9. Առլեն Ծատուրյան, 81), 18. Գերման Կուրբաշյան (21. Էդգար Մովսեսյան, 69), 20. Ռուդիկ Մկրտչյան, 22. Երջանիկ Ղուբասարյան

Պահեստայիններ՝ 12. Մարկ Գրիգորյան, 16. Գրիգորի Մաթևոսյան, 13. Արման Մկրտչյան, 15. Արթուր Խաչատրյան, 17. Արմեն Ասիլյան

Գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Ֆլորես:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս