Բաժիններ՝

«Ուզեցի կիսվել ու խնդրել, որ հետևենք մեր առողջությանը». Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարի լույս սիրելիներս, մտածում եմ, որ մարդկային բնավորությանը համահունչ մենք անառողջ ապրելակերպով փչացնում ենք մեր առողջությունը հետո սկսում բողոքել բժիշկներից։ Դրա համար ուզեցի կիսվել ու խնդրել, որ հետևենք մեր առողջությանը։

Կարծում եմ առողջ ապրելակերպի կարևոր նախադրյալներն են.

շաքարավազի պարունակությունը սննդակարգում զրոյացնելը, աղի պարունակությունը մինիմալացնելը, հացեղենի օգտագործումը մինիմալացնելը, մսեղենի օգտագործումը զրոայցնելը կամ մինիմալացնելը, ալկոհոլի օգտագործումը մինիմալացնելը,
ուտելուց անմիջապես առաջ և հետո հեղուկի օգտագործումը բացառելը,

ՉԾԽԵԼԸ մարզվելը, շարժվելը, քիչ պառկելն ու նստելը։

Հ.Գ. Շատ երկրներում լայն տարածում են գտնում բարձր «աշխատասեղանները», որոնք հարմարեցված են կանգնած գործ անելու համար։

Սիրում եմ բոլորիդ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս