Սև անցքի լուսանկարի հեղինակները 3 մլն դոլարի չափով մրցանակի դափնեկիրներ են դարձել
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/987109.jpg)
Event Horizon Telescope ծրագրի աշխատակիցները, որոնք աշխարհին ցուցադրել են տիեզերքում սեւ անցքի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, դարձել են ֆունդամենտալ ֆիզիկայի բնագավառում Breakthrough Prize հեղինակավոր մրցանակի դափնեկիրներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է մրցանակը հիմնածների կայքում։
Ինչպես ճշտվում է հաղորդագրության մեջ, մրցանակը կհանձնվի ծրագրի ղեկավար Շեփ Դոուլմանին: Նշվում է, որ պարգեւի դրամական մասը կազմում է երեք միլիոն ամերիկյան դոլար եւ հավասարապես կբաժանվի Event Horizon Telescope ծրագրի 347 մասնակիցների միջեւ:
Հիշեցնենք, որ սեւ անցքի ապրիլյան լուսանկարը, որն ավելի ուշ ստացավ Powehi հավայական անվանումը, դարձավ այն բանի առաջին պաշտոնական ապացույցը, որ սեւ անցքերն իրոք գոյություն ունեն, հաղորդել է Life-ը: