«Եկել եք՝ ում ինչով եք ուզում զարմացնել»
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի իշխանության արտաքին հարցերով պատասխանատուներից մեկը շտապել է բարի լուր հայտնել. աչքալուսանք է արել, որ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ չի կարող դառնալ ու իրենք դա թույլ չեն տալու:
Հասկանո՞ւմ եք՝ ուր ենք հասել:
Արդեն ձեռքբերում է համարվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալու հնարավորության չեղարկումը: Սա էլ ու վերջ:
Հ.Գ. Իսկ ձեռքբերումներ նախկինում եղել են: ՀՀ ՀԱՊԿ խորհրդարանական պատվիրակության ջանքերով, որը ղեկավարելու պատիվը ընձեռված էր ինձ, երկու անգամ կանխվել է ատոմային տերություն Պակիստանի հնարավոր դիտորդ դառնալը ՀԱՊԿ ԽՎ-ում:
Հ.Հ.Գ. Եկել եք՝ ում ինչով եք ուզում զարմացնել»:
Եկել եք ում ինչով եք ուզում զարմացնել Փաշինյանի իշխանության արտաքին հարցերով պատասխանատուներից մեկը շտապել է բարի լուր…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Donnerstag, 5. September 2019