Բաժիններ՝

Արտահանձնման մասին օրինագիծը վերջնականապես հետ կկանչվի հոկտեմբերին. Հոնկոնգի ղեկավար

Արտահանձնման մասին օրինագիծը, որն ամռան սկզբից զանգվածային բողոքներ առաջացրեց Հոնկոնգում, պաշտոնապես հետ կկանչվի հոկտեմբերին, երբ իր աշխատանքը վերսկսի Օրենսդիր խորհուրդը: Սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը։

Նա ճշտել է, որ օրինագծի հետկանչման համար «չի պահանջվի, որ այդ հարցը խորհրդարանում քվեարկության կամ քննարկումների դրվի»:

Սեպտեմբերի 4-ի իր տեսաուղերձում գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել էր, որ Հոնկոնգի կառավարությունը պաշտոնապես հետ կկանչի արտահանձնման մասին օրինագիծը, որպեսզի փարատի հասարակայնության մտահոգությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս