ՄԱԿ-ն ու ԵՄ-ն զգուշացրել են Թուրքիային՝ չարտաքսել սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ը և Եվրամիությունը մեղադրել են Թուրքիային՝ սիրիացի փախստականներին կամայականորեն երկրից արտաքսելու մեջ։ Միջազգային կառույցները հիշեցրել են, որ բացի որոշակի բացառիկ դեպքերից՝ սիրիացիները չեն կարող հետ ուղարկվել իրենց երկիր։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող կամ Թուրքիայում չհաշվառված փախստականների հնարավոր արտաքսման մասին քննարկումների տարածումից հետո Բրյուսելը հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ։

Մասնավորապես հայտարարվել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդին թեմայի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել։ ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համակարծիք են եղել այն հարցում, որ փախստականների արտաքսումը և հետ ուղարկումն իրենց երկիր անթույլատրելի է՝ բացառությամբ որոշ կոնկրետ դեպքերի։ Հաղորդվում է, որ Մոգերինին և Գրանդին հստակեցրել են նաև, թե որոնք են այդ բացառիկ դեպքերը, թեև թուրքական լրատվամիջոցն այդ մասին ոչինչ չի հայտնում։

Մոգերինիի և Գրանդիի հեռախոսազրույցից հետո ԵՄ-ն ու ՄԱԿ-ը հանդես են եկել Թուրքիային ուղղված կոչով՝ ոչ մի դեպքում սիրիացի փախստականներին հետ՝ Սիրիա չուղարկելու վերաբերյալ։

 

Տեսանյութեր

Լրահոս