Սկսվել է թուրք ռազմաօդայիններին Ս-400 համակարգերի ուսուցումը
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրքական ռազմաօդային ուժերի անձնակազմը Ռուսաստանում սկսել է Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ուսումնասիրությունը:
Այս մասին հայտնում է թուրքական «Գազեթե դուվար» լրատվամիջոցը:
Ուսուցումը ներառված է Ս-400 համակարգերի գնման ռուս-թուրքական ծրագրի մեջ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից:
Օգոստոսի 27-ից սկսվել է համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը: