Պիթոնը ողջ-ողջ կուլ է տվել 40-կիլոգրամանոց այծին
Չինաստանի Ֆուցզյանի նահանգի բնակիչները 40-կիլոգրամանոց այծի լեշ են հանել չորսմետրանոց պիթոնի ստամոքսից: Ականատեսի նկարահանած տեսագրությունը հրապարակել է Daily Mirror թերթը։
Յաո ազգանունով ֆերմերը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից ինքը զրկվել է 20 այծից: Տղամարդը փնտրել է կորած կենդանուն եւ ֆերմայի մոտ վիթխարի պիթոնի է գտել:
«Դրա փորն այնպես ուռած էր,- հիշում է չինացին: Ես անմիջապես հասկացա, որ նա է կերել իմ այծերից մեկին»: Ես օգնության կանչեցի անտառապահներին եւ տեղացի բնակիչների: Նրանք պիթոնի պոչը բարձրացրեցին բլրի վրա, որպեսզի օձի համար հեշտ չինի դուրս թքել այծին: Դրա համար նրան շուրջ մեկ ժամ պահանջվեց»,- հավելել է ֆերմերը:
Հետո պիթոնին տարել են Anxi Temporary Wild Animal Shelter վայրի կենդանիների ապաստարան: Ավելի ուշ օձին պլանավորում են բաց թողնել բնակության բնական միջավայր:
https://twitter.com/Echinanews/status/1168649803355410433



